Այդպես էլ չկարողացա հասկանալ, թե բանական մարդն ինչպես կարող է լինել ինչորմեկական, եսիմովական։ Հատկապես, երբ այդ ինչ-որ մեկը կամ եսիմով մարդ է, մահկանացու։
Անշուշտ կարելի է լինել որևէ անձի գաղափարակիցը, կարելի է կարծել, որ կոնկրետ ժամանակահատվածում լավագույն լուծումները հնարավոր է տա այս կամ այն անձը։
Բայց լինել ...ակա՞ն։ Հրապարակային խոսել, գործել, երևալ բացառապես ելնելով ինչ-որ մարդու գծած գծի՞ց, ինչ-որ մեկի սարքել անսխալական ու կուրորեն գնալ հետևի՞ց՝ ակնկալելով «նաղդ» կամ «նիսիա» որևէ շահ։ Ներեցեք, բա ի՞նչ անել այդ պահին արժանապատվության հետ։ Կամ արդյո՞ք նիկոլոկանություն չէ վերը նկարագրվածը։
Իսկ արդյո՞ք հնարավոր է նիկոլականության դեմ պայքարել նիկոլականությամբ։
Երվանդ Վարոսյան